Jump to content

Հայաստանի կոմպոզիտորների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի կոմպոզիտորների միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1932
Գլխավոր քարտուղարԱրամ Սաթյան
Կայքcomposers.am(հայ.)

Հայաստանի կոմպոզիտորների միություն, միավորում է Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, աջակցում նրանց ստեղծագործական գործունեությանը։ Միության տնօրինությամբ գործող կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, նոր ստեղծագործությունների համերգ-քննարկումներ և այլ միջոցառումներ։ Միությունը ստեղծվել է 1932 թվականին Երևանում։ 2013 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն է Արամ Սաթյանը։

Միության շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական շենքի կառուցումը մեկնարկել է 1955 թվականին։ Ճարտարապետներ են՝ Աշոտ Ղազարյանը, Էդուարդ Ալթունյանը, Էդուարդ Սարապյանը, նախագծի ղեկավար՝ Մարկ Գրիգորյան։ Նախահաշիվը կազմել է 500,000 ռուբլի։

Հայաստանի կոմպոզիտորների միության շենքն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան ճարտարապետն է Էդուարդ Ալթունյանը։ Շինարարության մեկնարկը տրվել է 1961 թվականին, գարնանը։ Նույն թվականին միության նախագահ Էդուարդ Միրզոյանը նշանակվել է Միութենական ԿՄ հերթապահ «նախագահ»։

Նախնական արժեքը՝ 215,000 ռուբլի։ Նախագծի հիմնովին վերանայումից հետո նախկինում նախատեսված 2 և 3 սենյականոց կոթեջները բոլորը դարձել են 3 սենյականոց և արժեքն աճել է մինչև 310,000 ռուբլու (նոր գումարով)։

Ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թվականի մայիսին, ներառելով 12 քոթեջ։ Ընդհանուր արժեքը՝ 6,000,000 ռուբլի։

Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագործման է հանձնվել 1984 թվականի հունվարի 28-ին։ Նախագծով նախատեսված է եղել, որ պետք է կառուցվի սպորտային դահլիճ՝ 320,000 ռուբլի նախահաշվով։ 1970 թվականի դեկտեմբերին նախագիծը վերանայվել է և դարձել համերգային-սպորտային դահլիճ՝ 3,000,0000 ռուբլի ֆինանսավորմամբ։

Բացման համերգին ԽՍՀՄ կոմպոզիտորների միության նախագահ Տիխոն Խրեննիկովը կատարել է իր թիվ 3 դաշնամուրային կոնցերտը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժոր Վալերի Գերգիեվի կատարմամբ։

Համալիրն ընդգրկված է Հայաստանի Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների շարքում։

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/160


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։